Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Հատակից ներքև մակարդակում մրցակցությանը չդիմացավ

Հատակից ներքև մակարդակում մրցակցությանը չդիմացավ
01.09.2024 | 12:15

«Կիսաբաց լուսամուտները» փակվում են։ Պատճառը, սակայն, ոչ թե հասարակության բարձրացած մակարդակն է, որին այլևս հետաքրքիր չէ հատակը։ Պատճառն այն է, որ հատակն է արդեն ծակվել, ու հատակից ներքև մակարդակում այդ հաղորդումն այլևս մրցակցության չդիմացավ։

Կեցցե՛ն գիտելիքն ու հեծանիվը։

Երվանդ Վարոսյան

Դիտվել է՝ 3439

Մեկնաբանություններ